Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը բարձրացրեց 3 հարց, որոնք անհանգստացնում են հասարակության մեծ մասին:


«Ձեր ուշադրությունն եմ ուզում սևեռել այն հարցերի վրա, որոնք հիմնականում քաղաքացիներից են գալիս, և հիմնական 3-ը կբարձրացնեմ այս պահին: Առաջինը՝ քաղաքացիները շատ են բողոքում ամրագոտիների կապակցությամբ պարեկների վերաբերմունքից: Նայում են Երևանում, բայց ուշադրություն չեն դարձնում, իսկ մարզերում շատ խիստ է, ինչի համար շնորհակալ եմ: Երկրորդ կարևոր հարցը դա մանկական պահող հարմարանքներով երթևեկության մասին է: Պարտադիր ուշադրություն դարձնել, որ բոլորը ունենան այդ նստատեղերը, հատկապես տաքսիներին ուշադրություն դարձնեն, քանի որ հիմնականում տաքսիներն են այս կարգը խախտում: Եվ երրորդ հարցը՝ Նորագավիթի առաջին փողոցի և Արտաշատյան խճուղի ճանապարհահատվածում շատ են լինում խցանումները և ճանապարհատրանսպորտային պատահարները: Բնակիչները խնդրում են, որ ինչ-որ մի ձևով կարգավորվի այդ ամենը»,- ասաց Ղազարյանը։

288