ՀՀ պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզում իրականացվում են Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի մատուռ տանող 0,246 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Կապալառուն է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգման շրջանակներում ասֆալտապատումը գրեթե ավարտվել են, ավարտական փուլում են նաև ջրահեռացման համակարգերի նորոգման աշխատանքները։ Կապալառուն առաջիկայում կկատարի նաև դեպի մատուռ տանող ճանապարհի ասֆալտապատումը։ Ծրագրի շրջանակներում կառուցվում են նաև հենապատեր, կատարվում են այլ աշխատանքներ։

451