1918 թ. արհեստականորեն ձևավորված Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը, ապա դրան հաջորդած Խորհրդային Ադրբեջանն, իսկ հիմա արդեն ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը շուրջ մեկ դար իրականացնում են պետության կազմում գտնվող ազգերի ու ազգությունների ոչնչացման քաղաքականություն: Այս գործընթացից չէին կարող անմասն մնալ նաև լեզգիները:

 

Ադրբեջանի բնիկ ժողովուրդների բազմաթիվ դիմումներն ու նամակները` ուղղված միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ամենատարբեր պատճառներով անպատասխան են մնում, ինչն էլ ավելի է բարդացնում նրանց կացությունն իրենց իսկ հայրենիքում, իսկ պաշտոնական Բաքուն, ներկայացնելով այդ ժողովուրդների էլիտային իբրեւ Իսլամի ծայրահեղական ուղղությունների գաղափարակիրների, շարունակում է հալածել եւ բնաջնջել ավարներին, լեզգիներին եւ թալիշներին իր սահմաններում, ինչպես ժամանակին դա փորձել էր անել Ադրբեջանում բնակվող հայերի հանդեպ:

 

Լեզգիները Հարավային Դաղստանի հնագույն բնիկներն են, բնակվում են նաև Ադրբեջանում, քանի որ լեզգիների էթնիկ տարածքը՝ պատմական Լեզգիստանը, Սամուր գետով բաժանված է երկու պետութունների միջև: Մեծագույն մասը սունի մուսուլմաններ են, Դաղստանի լեզգիների մեջ կան նաև շիա մուսուլմաններ:

 

Դաղստանում ապրող ազգերն ու ազգությունները զարթոնք են ապրում, ստեղծել են ազգայնական շարժումներ, սակայն նրանց պահանջները տարբեր են։ Այս ընթացքը ազդում է հարեւան հանրապետությունների, հատկապես Ադրբեջանի վրա, որովհետեւ թե՛ Դաղստանում եւ թե՛ Ադրբեջանում լեզգիները սահմանամերձ գոտում մեծամասնություն են։

 

Եթե աչքի անցկացնենք Մարդկային խառնուրդների պատմության գենետիկ ատլասը, ապա կտեսնենք, որ հիմնականում երկու տիպի լեզգիներ են այնտեղ հիշատակվում. ույղուրանման և թյուրքանման: Ընդ որում, ույղուրանման լեզգիները գենետիկորեն ավելի մոտ են վրացիներին (2,1%), սաուդներին (1,5%), դաուրներին (1,3%), իսկ թյուրքանմանները՝ գերմանացիներին (14,0%), հայերին  (13,8%), վրացիներին  (8,4%): Անզեն աչքով էլ նկատելի է, որ լեզգիներն իրենց էթնիկ ծագմամբ որևէ աղերս չունեն ներկայիս ադրբեջանցիների հետ: Իսկ ավելի կոնկրետ, նրանք իրական գլխացավանք են դարձել Ադրբեջանում իշխող քաղաքական էլիտայի համար:  Լեզգիները մտադիր են «բոլոր միջոցներով» հասնել Դաղստանի հարավային եւ Ադրբեջանի հյուսիսային շրջանների իրենց տարածքներում Լեզգիստանի Հանրապետության ստեղծմանը։

 

Այդ մասին բարձրաձայնվել էր դեռևս լեզգի ժողովրդի Ազգային խորհրդի նախագահության նախագահ Մ. Կահրիմանովի օրոք: Նրա խոսքերով, Լեզգիստանի ստեղծման որոշումը, որը 1992 թվականի սեպտեմբերին ընդունվել է լեզգի ժողովրդի երրորդ համագումարի կողմից, «ոչնչացումից պաշտպանվելու եւ իրենց պատմական հողերում գոյատեւելու լեզգիների փորձն էր»։

 

Ակնհայտ է, որ Ադրբեջանը զավթած Ալիևների և Փաշաևների կլաններին լեզգիների նման ձգտումները մեղմ ասած՝ ձեռնտու չեն: Այդ պատճառով էլ նրանք փորձում են խեղաթյուրել պատմական իրողություններն ու միջազգային հանրությանը այն ներկայացնել  իրենց ձեռնտու` վերախմբավորված կերպով:

 

1831-1931 թթ. Հայաստանի Աղբերք գյուղում բնակվել են նաև լեզգիներ:

Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղը գտնվում է Ճամբարակ քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա՝ Շողակաթ/Շորժա-Ճամբարակ ճանապարհի հարևանությամբ, ծովի մակարդակից 2150 մետրից ավելի բարձրության վրա, Արեգունի լեռների հարավարևելյան մասից դեպի Արտանիշի թերակղզի տանող ճանապարհին՝ մարզկենտրոն Գավառից 68 կմ հյուսիս-արևելք։

 

Ժամանակին մաս է կազմել Դիլիջանի գավառի գյուղերի, կրել է Աղբուլաղ թյուրքական անունը, որը թարգմանաբար նշանակում է սպիտակ աղբյուր/ակունք: Խորհրդային տարիներին եղել է Կրասնոսելսկի, այսօր՝ Ճամբարակ, ադրբեջանաբնակ գյուղերից: Բացի ադրբեջանցիներից, որոնք կրել են թաթար, թուրք կամ իսլամ անվանումները, Աղբուլաղում բնակվել են մի քանի լեզգիներ:

1352