Սլովենիայի ԱԺ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբի անդամ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
30 Մայիս, 2023 19:27
572
Ընթանում է Միրզոյանի և Սլովենիայի ԱԳ նախարարի ընդլայնված կազմով հանդիպումը
16 Ապրիլ, 2025 14:02
Սլովենիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը
04 Հունիս, 2024 19:39
Սարգիս Խանդանյանը ՀՀ-ում Սլովենիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակին
23 Մայիս, 2024 01:44