Թուրք լրագրող Ուզայ Բուլութը, որը գրում է Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և կրոնական փոքրամասնությունների մասին, իր թվիթերյան էջում անդրադարձել է Էրդողանի և Ալիևի հանդիպման ընթացքում պատահած  մի դեպքի։ Նա մասնավորապես գրել է․

«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հոտնկայս «բուռն ծափահարել են» թուրքական ազգայնական բառերով երգին։

Բայց այս երգի երաժշտության հեղինակը հայ երաժիշտ Սայաթ-Նովան է։

Նրանց սպանած հայերի մշակույթի յուրացումն ու գողությունը Թուրքիայի և Ադրբեջանի հին սովորությունն է»։

1352