Արցախից 17 բուժառու՝ 11 ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ

Այսօր՝ հունիսի 26-ին, ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու՝ 11 ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուների՝ 8 ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 31 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 83 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
26 Հունիս, 2023 19:28
464
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է համագործակցության հեռանկարներին
19 Հունիս, 2025 23:52
Իսրայելի հարձակումներից հետո Իրանը բարձրացրեց վրեժխնդրության կարմիր դրոշ
13 Հունիս, 2025 12:20
«Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղի սև կողմերը․ տեսանյութ
21 Մայիս, 2025 18:15
Ադրբեջանը փակել է Լաչինի «անցակետն» ու «Կարմիր խաչ»-ին մեղադրում է մաքսանենգության մեջ
11 Հուլիս, 2023 15:50
Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ 8 անձ այսօր տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ
28 Փետրվար, 2023 16:44
Արցախից 8 անձ այսօր «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ
21 Փետրվար, 2023 15:56