Այսօր՝ հուլիսի 23-ին, Ստրելնայում կայացել է Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: 

Հանդիպման նպատակն էր քննարկել անվտանգության հարցերը և հակազդել Արևմուտքի պատժամիջոցների ճնշմանը։

Հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահն ասել է, որ Ուկրաինայի մասնատումն և տարածքների փոխանցումը Լեհաստանին, անընդունելի է իր համար.

«Եվ եթե Ուկրաինայի արևմտյան բնակչությանը անհրաժեշտ լինի, մենք, իհարկե, կաջակցենք նրանց։ Ես ձեզ խնդրում եմ քննարկել և մտածել այս հարցի շուրջ»,- ասել է Բելառուսի նախագահը՝ Վլադիմիր Պուտինին։

Վերջինս էլ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Բելառուս-ռուսական համագործակցության զարգացման բոլոր ծրագրերն իրականացվում են  սպասվածից ավելի լավ տեմպերով:

767