ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին. Գեբրեյեսուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա ընդգծել է, որ բռնի տեղահանվածները գտնվում են խոցելի վիճակում, և որ «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն խաղաղ բնակիչներին», իսկ «միջազգային իրավունքը պետք է հարգվի»։ «Մենք ամեն ինչ կանենք՝ ԱՀԿ-ից աջակցություն ցուցաբերելու համար»,- վստահեցրել է գլխավոր տնօրենը։
Ավելի վաղ Երևանում կայացած ճեպազրույցում Հայաստանի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 50 հազար բռնի տեղահանված։
28 Սեպտեմբեր, 2023 00:49
654
Կապահովվի առողջապահական տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը. ՆԳՆ
23 Ապրիլ, 2025 18:28
Առաջիկայում նախատեսված է ԵԱՀԿ ԽՎ նախագահի այցը տարածաշրջան
10 Ապրիլ, 2025 11:53
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային առաջընթացը
18 Մարտ, 2025 15:17
Արցախցիներն իրենց շտաբ-վրանը Ազատության հրապարակից կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն
29 Ապրիլ, 2025 19:58
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ովքեր կարող են օգտվել աջակցության նոր ծրագրից
11 Ապրիլ, 2025 12:50
Ինչու են արցախցիները խուսափում ՀՀ քաղաքացիությունից․ մինչ օրս դիմել է 8437 անձ
08 Ապրիլ, 2025 14:31