Վանաձորում մեքենաներ են բախվել. կա տուժած

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։12-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ շինանյութի խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Զ. Բ., ծնված 1997թ․) և «VAZ» (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1960թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային։
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
12 Հոկտեմբեր, 2023 22:09
844
Հատուկ օպերացիա Վանաձորում. բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը
20 Հուլիս, 2024 16:52
Երևանում և Վանաձորում օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր են հայտնաբերվել
08 Դեկտեմբեր, 2023 21:02
Վանաձորում բախվել են հրշեջ և շտապօգնության ավտոմեքենաները
17 Նոյեմբեր, 2023 01:46
Մաստարա-Լանջիկ հատվածում 10-ից ավելի մեքենաներ են բախվել․ ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած
20 Փետրվար, 2025 17:02
Ծառայողական մեքենաները կկրճատվեն՝ հասնելով մինիմումի
30 Հունվար, 2025 12:37
Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել
27 Նոյեմբեր, 2024 18:40