Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի 13 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Աղբյուրը հայտնում է, որ երբ հրշեջները փորձել են մարել կրակը, մի տղամարդ՝ դանակով զինված, նախ կտրել է հրշեջ ավտոմեքենային միացված փողրակը, և խոչընդոտել ու արգելել է հրշեջների աշխատանքը:Ի վերջո, պարեկներից մեկին հաջողվել է կյանքը վտանգելով մոտենալ դանակով և, ըստ նախնական տեղեկությունների, զենքի նմանվող առարկայով զինված տղամարդուն, հաջողությամբ վնասազերծել նրան, որից հետո ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների հետ նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Ա. Ա.-ն է, ով հենց ինքն էլ կասկածվում է ավտոմեքենան հրկիզելու մեջ:

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

482