
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից հայց է ներկայացրել նրա փաստաբան Հուսեյն Այդինը։
Ինչպես հայտնում է armeniasputnik.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին դատի է տվել ծաղրանկարի համար, որը նա վիրավորական է համարել։
Ըստ TRT հեռուստաալիքի հաղորդած տեղեկության՝ ծաղրանկարը կհայտնվի Փարիզի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ «Charlie Hebdo-ի շապիկի մակետը, որը վաճառքի կհանվի չորեքշաբթի, հրապարակվել է երգիծական ամսագրի Twitter-յան էջում: Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի` իսլամի և հավատքի մասին ասածը զուտ խոսքեր են։
Էրդողանը, մեկնաբանելով ծաղրանկարը, հայտարարել է, որ իսլամի թշնամիները, որոնք իր ծաղրանկարը հրապարակել են «Charlie Hebdo»-ում, խեղդվելու են ատելության և թշնամանքի ճահճում:
Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում: