Ավտովթարի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի վերջնամասում բախվել են Infinity ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է եղել։
17 Նոյեմբեր, 2023 02:26
922
Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը
17 Հոկտեմբեր, 2021 15:18
Կոմայի մեջ գտնվող Լեռնիկ Ղազարյանը արձագանքել է հարազատների կոչերին
09 Սեպտեմբեր, 2021 17:21
Իր սպանվելու մասին լուրը հերքում է անձամբ Լեռնիկ Բաբայանը (տեսանյութ)
30 Սեպտեմբեր, 2020 15:55
Դեռ չգիտենք կգնա՞նք արտահերթի, թե՞ ոչ, դա հնարավոր սցենարներից մեկն է. Ալեքսանյան
28 Հոկտեմբեր, 2026 15:05
Սա «Ուժեղ Հայաստանի» օբյեկտիվ վարկանիշն է, եթե արանքում փող չի բաժանվում․ Ալեքսանյանը՝ Եղեգնաձորում «Ուժեղ Հայաստանի» ստացած ձայների մասին
26 Հոկտեմբեր, 2026 00:00
Առավոտից խայտառակ կերպով խախտվում է ընտրության օրը քարոզչություն չանելու արգելքը․ Ալեքսանյան
25 Հոկտեմբեր, 2026 16:26