Լուռ, ինքնակենտրոն, առօրյա աղմուկից ու պատվանդաններից հեռու աշխատանք․ Արա Խզմալյան

Պատմական հանգամանքների բերումով վերածել ենք մեր պատմությունը հերոսապատումի, իսկ հերոսի գաղափարը նույնացրել զոհի, նահատակի գաղափարի հետ: Մինչդեռ, պետականության ու պետության պայմաններում պետք է վերանայել հերոսության գաղափարը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն՝ անդրադառնալով «Մեր ժամանակների հերոսը-2023» մրցանակաբաշխությանը:
«Այսօրվա հերոսը՝ պրոֆեսիոնալն է, իսկ հայրենասիրության իմ բանաձևն է՝ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է: Առանց պրոֆեսիոնալիզմի՝ հայրենասիրությունը ոչ միայն ճառասացություն է, այլև՝ վտանգավոր:
Լուռ, ինքնակենտրոն, առօրյա աղմուկից ու պատվանդաններից հեռու աշխատանք: Այս է օրվա հրամայականը: Այս ամենի ժառանգությունն ու խորհրդանիշն է նաև մեր բարձրագույն արժեքը՝ Մատենադարանը...»:
25 Դեկտեմբեր, 2023 16:00
415
Հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ գործերով
01 Հուլիս, 2025 15:17
Որևէ մեկը չի ներխուժել Վեհարան. Ալեն Սիմոնյան
01 Հուլիս, 2025 15:08
Իրանը նշել է ինչ պայմանով կվերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները
01 Հուլիս, 2025 12:24
Արա Խզմալյանը կարևորել է Հանրային խորհրդի հանրային ընկալումները ճշգրտելու անհրաժեշտությունը
18 Ապրիլ, 2025 15:47
Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը
10 Ապրիլ, 2025 17:24
Արա Խզմալյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
19 Հուլիս, 2023 16:06