Երբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները
«30 ավտոբուսներից 28-ը, որը պլանավորված էր ներմուծել նախորդ պայմանագրի շրջանականերում արդեն Երևանում են»:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ հավելելով, որ մյուս 2-ն այս շաբաթ նույնպես կտեղափոխվեն Երևան և մատակարարն իր պարտավորությունն ամբողջությամբ կատարած կլինի:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ երբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները:
Հարությունյանը արձագանքեց. «Սպասում եմ 2 ավտոբուսներն էլ գան, մաքսազերծման աշխատանքներ կատարենք: Ենթադրում եմ 15-20 օրից կսկսենք սպասարկել»:
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ երթուղիներից մեկը պետք է անցնի Դավիթ Բեկով:
15 Հունվար, 2024 15:32
1891
2025 թվականին նախատեսվում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս․ տեսանյութ
27 Հունվար, 2025 22:56
Հունիսի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի տրոլեյբուսային համար 1 և 9 երթուղիների սպասարկումը
31 Մայիս, 2024 23:16
Երևանում տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում․ քաղաքապետարան
19 Մարտ, 2024 16:51