«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ՉԼ քառորդ եզրափակչից հետո վերջնական որոշում կկայացնի թիմի գլխավոր մարզիչ Չավիի ապագայի վերաբերյալ, հայտնում է Diario Sport-ը։

Լապորտան կողմ է իսպանացի մասնագետի հետ համագործակցությունը շարունակելուն: Հաղորդվում է, որ ակումբի նախագահը ընդհանուր առմամբ դրական է համարում Իսպանիայի գործող չեմպիոնի արդյունքներն ընթացիկ մրցաշրջանում:

Նշվում է նաև, որ Լապորտան հրահանգել է դեռևս չբանակցել այլ մասնագետների հետ: Ավելի վաղ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը գլխավոր եվրագավաթի քառորդ եզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի ՊՍԺ-ի հետ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 29 խաղից հետո 64 միավորով երկրորդն է, 8 միավոր է զիջում Մադրիդի «Ռեալին»:

443