Ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ, հակահայաստանյան քարոզչության  համար ՀՀ տարածքում արգելափակվել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը։

Սակայն ուշագրավ է, որ  Ucom շարժական ու ֆիքսված կապի ծառայություններ մատուցող ընկերությունն իր բաժանորդների համար նախօրեին ցուցադրել է «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդումը
РТР Россия և Россия24 ալիքներով:

Փաստորեն, այս կերպ Ucom  ընկերությունը կամ իրեն վեր է դասում պետությունից, կամ գործելով Հայաստանի տարածքում աշխատում է պետության դեմ՝  Սոլովյովի հակահայաստանյան քարոզչությունը տարածելով։

606