Վրաստանի խորհրդարանը երկուշաբթի օրը՝ մայիսի 27-ին, կսկսի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն վերացնելու ընթացակարգը։

Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վետոն նախ կքննի Իրավական հարցերի հանձնաժողովը։ Եթե ​​հաղթահարումը հաստատվի, ապա պատգամավորները քվեարկություն կանցկացնեն, որը կկայանա երեքշաբթի՝ մայիսի 28-ին։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Դրան կողմ էր 84 պատգամավոր, դեմ՝ 30։

 

243