Եվրաինտեգրումը դա ամենեւին ֆինանսական աջակցություն չէ, դա նաեւ ԵՄ-ն ամենամեծ դոնոր լինելու հանգամանքը չէ, այլ դա տնտեսական էներգետիկ անվտանգությանն ուղղված մեր ձեռքբերած համաձայնություններն են։ Օրինակ՝ Սեւծովյան մալուխը, որն իսկապես աննախադեպ ծրագիր է, եւ ՀՀ-ի մասնակցությունը լինելու է շրջադարձային։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Շատ կարեւոր է նաեւ Միացյալ նահանգների դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։ Այս կոնտեքստում ես ուզում եմ նշել նաեւ Իրանի կարեւոր դերակատարությունը», - ասաց նա։

«Ես չեմ պատրաստվում տարածաշրջանը հակադրել ԵՄ ինտեգրմանը, կամ մեր արեւմտյան գործընկերների հետ հարաբաերությունների զարգացմանը, քանի որ՝ դրանք տեսնում եմ զուգահեռ», հավելեց պատգամավորը։

Ղազարյանի խոսքով՝ սեզոնային բնույթի պայքարները մերժելով՝ ժողովուրդը վերահաստատել է իշխանությանը տրած քվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

278