Ջրի որակի հետ կապված բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռևս նախորդ տարվանից, մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում: Այս մասին  այսօր Երևանի ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ջրի որակին:

«Այս սեզոնին, նախորդ տարվա համեմատ, որոշակիորեն բարելավվել է ջրի որակը, բայց այնուամենայնիվ մնում է շատ վատ որակի, իհարկե կան բացատրություններ, հիմնավորումներ՝ ինչու է այդպես»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ հավելյալ քննարկումը չի խանգարի:

197