Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության մրցումային երկրորդ օրվա կիսաեզրափակիչում 60կգ Ալեքս Մարգարյանը 14։9 հաշվով հաղթանակ տարավ ուկրաինացի Վադիմ Մատրոսի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ։

70կգ Արթուր Ամոյանը 3-3 հաշվով պարտվեց ռուս Կիրիլ Վալևսկիին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մարատ Աճեմյանը հաղթել էր ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկել եզրափակիչ։

Աղբյուր  ArmSport.am

398