ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիա այցի ընթացքում խոսել է Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից:

«Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, նույն պատմությունն է, ինչ Ուկրաինայում։ Հերոսները պարզապես մի փոքր տարբեր են: Մեզ անհրաժեշտ է աջակցություն երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ: Միայն անհրաժեշտ է խաղաղություն հաստատելու Ադրբեջանի կառավարության ցանկությունը: Եվ այս հարցում մեզ անհրաժեշտ է ինչպես Լատվիայի, այնպես էլ եվրոպական այլ գործընկերների օգնությունը: Կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի մեզ աջակցություն է պետք ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար»,- Rus.LSM լրատվականին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանելով ՌԴ դիրքորոշումը՝ Սիմոնյանն ասել է. «ՌԴ խանդի վերաբերյալ․ պետք էր լինել ազնիվ գործընկեր, պաշտպանել դաշնակիցներին, ազնիվ լինել գործընկերների հետ։ Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել ԵՄ անդամ։ Կարծում եմ՝ երբևէ, մոտ ապագայում մենք կունենանք ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե, և կարծում եմ, որ մեր ժողովուրդը «ԱՅՈ» կասի այդ հանրաքվեին»։

 

267