Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, որտեղ ապրում եմ, Զորակերտ գյուղում, հորիցս ժառանգած, այս պահին իմ անունով,  մեր անասնաֆերմային հարակից մեկ տուն է, որտեղ ապրում են գյուղի մարդիկ, այսքանը: Այս մասին կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ անդրադառնալով իր հայտարարագրին:

«Մեկ հեկտար ու կես. երկու վկայական է  Աշոցք համայնքի Ղազանչի  բնակավայրում»,- ասաց նա:

Մարզպետը նշեց, որ Շիրակի մարզը, «եթե տեսել եք, ամբողջությամբ շինհրապարակ է»: Ինչ վերաբերում է աղետի խնդրին, նա նշեց, որ ոչ մի վտանգավոր բան չի գրանցվել, թեև Արփի լճի ջրամբարը իր ծավալով ամբողջությամբ լցված է:

232