Երևան քաղաքում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-2-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան, 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Լոռիում և Տավուշում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

 

142