Ասյօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 18 հասցեի դիմաց, ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել են 2 «Opel», և կայանված «Mercedes», «Subaru», «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

141