Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 3-4-ը Դիլիջանում` Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում, տեղի ունեցավ DILIJAN WINE FEST 2024 փառատոնը, որին աջակցում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն:
Գինու փառատոնը Դիլիջանում անցկացվում էր արդեն երրորդ տարին`ընդլայնելով մասնակիցների ցանկը։ Այս տարի փառատոնի երաժշտական ծրագրի գլխավոր խումբն էր The Reincarnation Orchestra-ն:
Փառատոնին մասնակցեցին Հայաստանի ավելի քան 40 գինետներ, իրականացվեց գինու տոնավաճառ, համտեսներ, գինով նկարչություն և ավանդական խաղողի տրորման արարողություն, ֆիլմերի բացօթյա ցուցադրություն, վարպետության դաս սաբրաժի մասին, կոկտեյլների պատրաստման վարպետության դաս, Wine Casino, վառ համերգային ծրագիր: Երկու թեմատիկ բեմերում հնչեց ջազ, ինչպես նաև սիրված կատարողների դիջեյ-սեթեր: