Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցում են միջին համաշխարհայինը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երեւանում Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
Նա նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը, որպես ինտեգրացիոն նախագիծ, կայացել և հաջողությամբ է աշխատում, այն գնալով ավելի ճանաչելի է դառնում աշխարհում։
Նրա խոսքով, ԵԱՏՄ երկրներին հաջողվել է կառուցել փոխգործակցության մոդել, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի բարձր մակարդակ։
Ռուսաստանի վարչապետը հիշեցրել է նախագահ Պուտինի խոսքերն այն մասին, որ ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, ինքնաբավ բևեռներից մեկը։