Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ առաջիկա տարիներին հանրապետության կարևորագույն առաջնահերթություններից մեկը Ռուսաստանի հետ հակամարտության լուծումն է:

Կոբախիձեն Թբիլիսիում ներկայացրել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Նա զեկուցել է արտաքին քաղաքական ծրագրերի մասին, այդ թվում՝ Ռուսաստանի։

«Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կարևորագույն առաջնահերթություններից են»,- ասել է Կոբախիձեն։

Բացի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումից, Կոբախիձեն հայտարարել է նաև Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին։ Նա դա անվանել է «կրիտիկական ազգային խնդիր»։

Իշխող կուսակցության ծրագրում առաջնահերթություններ են նաեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը, Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։ Կոբախիձեի խոսքով՝ իր կուսակցությունը մտադիր է ամրապնդել հարաբերությունները հարեւանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ։

Վրաստանում խորհրդարանի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:

420