Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, բերել դա հումորի դաշտ, գիտակցված մանիպուլյացիա է. Դանիելյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
Ես մշակույթի մարդ եմ, հարգում եմ հումորը ու բեմը: Նույնիսկ ներկա եմ լինում ներկայացումների, որոնք քննադատում են իշխանությանը, և դա նորմալ է: Սակայն անընդունելի է, երբ հումորը բերում է նարատիվներ, որոնք սկսում են նորմալ ընկալվել: Հաճախ հումորը և երգիծանքը օգտագործվում է՝ տաբուներ կոտրելու, անընդունելին ընդունելի դարձնելու համար:
Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, և բերել այդ պրոպագանդան հումորի դաշտ՝ գիտակցված մանիպուլյացիա է:
Խստիվ դատապարտում եմ նման խոսույթը: Նույնիսկ կատակով Սյունիքի մասին չի կարելի նման բան խոսել: Ամոթ է։
08 Հոկտեմբեր, 2024 22:43
702
Խոզնավարում հիմնեցինք սպորտային ակումբ․ Դավիթ Դանիելյան
22 Հուլիս, 2026 19:40
Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ «Սյունիքի դարպասները» վերանորոգվել և վերականգնվել է․ տեսանյութ
13 Հուլիս, 2026 14:21
Կապանում դպրոցների շինարարության ժամկետների խնդիր կա․ Ի՞նչ լուծում է տրվելու աշակերտների համար․ Դանիելյանը՝ փոխվարչապետին
16 Հունիս, 2026 12:00