Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։

«Խնդրում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աջակցել մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների իրականացմանը, իսկ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում «Գյուղատնտեսական ծառայություների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստակամ են աջակցելու գրավչանյութի պատրաստման աշխատանքներին և տրամադրել խորհրդատվություն։

Միաժամանակ հայտնում ենք, որ խիստ կարևոր է աշնանը մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների միաժամանակյա և ճիշտ ժամկետներում իրականացումը՝ գարնանը կրծողների ավելի մեծ արեալներով բռնկումներից խուսափելու համար։

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արդեն իսկ իրականացվել են հանրապետության մարզերի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մշտադիտարկման աշխատանքները։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Բարձր արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել թունանյութի և գրավչանյութի սահմանված չափաքանակները։

Համայնքներում, բնակավայրերում պայքարի աշխատանքներն իրականացնել միաժամանակյա՝ բարձր արդյունավետություն ապահովելու նպատակով։

Թունավորված գրավչանյութի պատրաստման ընթացքում անհրաժեշտ է կրել համապատասխան արտահագուստ, ռետինե ձեռնոցներ, ակնոցներ, շնչադիմակ։

Գրավչանյութով մշակված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը»,-ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։

208