Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում տարածվել է երգչուհի Սվետլանա Լոբոդայի՝ 2022 թվականին Երևանում կայացած համերգից մի հատված, որում աստղը բեմ բարձրացած իր հանդիսատեսներից մեկից «պահանջել է» բեմից դատապարտել «ՌԴ-ի անողոք ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի»:

Տեսանյութին ուշադրություն են դարձրել Դուբայում Լոբոդայի՝ առաջիկայում կայանալիք համերգի կազմակերպիչները՝ երգչուհուց պահանջելով հրաժարվել քաղաքական հայտարարություններից համերգի ժամանակ:

Նրանք Լոբոդային զգուշացրել են, որ եթե երևանյան համերգի միջադեպը կրկնվի իրենց միջոցառման ժամանակ, երգչուհին կկորցնի ԱՄԷ-ում գումար աշխատելու հնարավորությունը։

Նշենք՝ ուկրաինացի աստղը, դիմելով երևանյան համերգի ժամանակ բեմ բարձրացած երկրպագուին, ասել էր.

«Ուզում եմ ասեք՝ կողմ եմ, որ ՌԴ-ի կառավարությունը դադարեցնի այս սարսափելի, անողոք պատերազմն ընդդեմ Ուկրաինայի»:

Հյուրը հրաժարվել էր՝ շեշտելով, որ եկել է երաժշտություն լսելու, ոչ թե քաղաքականությունից խոսելու։

«Այդ դեպքում ես Ձեզ բաց եմ թողնում ու Ձեզ հետ այլևս չեմ խոսելու: Դուք եկել եք իմ համերգին, ինչը նշանակում է, որ պետք է աջակցեք իմ դիրքորոշմանը, որովհետև իմ համերգներին եկող մարդիկ աջակցում են խաղաղությանը»,- ասել էր Լոբոդան։

876