Երևանում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց):
Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները:
Ի մասնավորի՝
- արտադրամասը նախագծված, կառուցված ու դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը,
- չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,
- արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
11 Նոյեմբեր, 2024 20:49
832
Երևանում կառուցվող էլիտար շենքի աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը․ տղամարդը մահացել է
24 Օգոստոս, 2026 21:38
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը (տեսանյութ)
20 Օգոստոս, 2026 12:19
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
19 Օգոստոս, 2026 23:55
Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
20 Մայիս, 2026 19:00
Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
22 Դեկտեմբեր, 2025 17:43
Վտանգավոր կաթնամթերք է ոչնչացվել․ ՍԱՏՄ․ տեսանյութ
20 Դեկտեմբեր, 2025 18:27
Արենիում կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի կասեցումը վերացվել է
29 Մայիս, 2025 11:11
ԱՄՆ-ն 90 օրով կասեցնում է մաքսատուրքերն ավելի քան 75 երկրի համար․ Թրամփ
09 Ապրիլ, 2025 22:07
Կոտայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
25 Մարտ, 2025 19:23