Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի մամուլի ասուլիսի ժամանակ «Democracy Now!» հեռուստահաղորդման լրագրողը հարց է ուղղել նրան, կապված ձերբակալված ակտիվիստների ու լրագրողների հետ։
Նա փորձել է ճշտել, թե ինչու են ակտիվիստները, լրագրողները և կառավարության քննադատները բանտարկվել ՄԱԿ-ի կլիմայի վերաբերյալ բանակցություններից առաջ և երբ են ազատ արձակվելու․ հարցն անպատասխան է մնացել։
«Ամբողջ շաբաթվա ընթացքում, երբ մենք հեռարձակում էինք COP29-ը Բաքվում, կլիմայի արդարության շարժման ակտիվիստները և քաղաքացիական հասարակության խմբերը մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի՝ որպես ՄԱԿ-ի Կլիմայի բանակցությունների հյուրընկալող կողմի դերի վերաբերյալ:
Ավտորիտար երկիրը COP29-ին ընդառաջ ճնշում գործադրեց լրագրողների, ակտիվիստների և կառավարության քննադատների նկատմամբ և մեղադրվեց կլիմայի գագաթնաժողովն իր նավթագազային արդյունաբերության մեջ բիզնես ներգրավելու նպատակով օգտագործելու մեջ»,- նշել է լրագրողը։
Էմի Գուդմանն ավելի ուշ համաժողովի անցկացման սրահում փորձել է կրկին Ռաֆիևից ստանալ պատասխանը, սակայն նա դարձյալ հրաժարվել է պատասխանել: