Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կովկասին խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ: Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ունեցած ելույթի ժամանակ, հայտնում է CNN Turk-ը։
Նա կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը.
«Մենք ողջունում ենք Հայաստանի ընտրությունը՝ հօգուտ խաղաղության և կայունության, և երկու երկրներին էլ կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»։
Ֆիդանը հիշեցրել է, որ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ անձանց։ «Ստամբուլում հոկտեմբերին կայացած «3+3» հարթակի հանդիպմանը մենք քննարկել ենք բոլոր տարածաշրջանային խնդիրները։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գալու հետ մեկտեղ ոչ միայն հումանիտար հարցերը կլուծվեն, այլեւ պայմաններ կստեղծվեն առեւտրի, փոխգործակցության եւ զարգացման համար»,- եզրափակել է նա։