Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Նոյեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը Կրեմլում դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ասել էր, որ Մոսկվան ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ի՞նչ եք կարծում, այս տարի նրա հետ պայմանագիր կնքելու հնարավորություն կա՞»։

Նման հարց է ուղղել լրագրողը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որին ի պատասխան՝ նա շեշտել է, որ, որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան և շատ պատասխանատու գործընթաց է։

«Իհարկե, Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ տեսնի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ, հարկավոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի մոտ «դառը համի»:

Նա նաև նշել է, որ Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է՝ հաշվի առնելով ԽՍՀՄ-ի փլուզումին նախորդած իրադարձությունները։ Կոպիրկինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։

422