Կոբախիձեն հայտարարել է, որ բաց է քննարկելու օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են համագործակցել Եվրոպայի խորհրդի հետ և քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։
«Մենք քննարկել ենք թափանցիկության մասին օրենքը և արձանագրել ենք մեր բաց լինելը քննարկման համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «եթե ինչ-որ մեկը ապացույցներ ներկայացնի, որ այս օրենքում որևէ բացասական բան կա, ապա մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»։
Նա նշել է, որ ի թիվս այլ բաների, Թբիլիսին պատրաստ է դա քննարկել Եվրախորհրդի կառույցների հետ։
20 Դեկտեմբեր, 2024 15:03
462