Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր իմ նախաձեռնությամբ Ազգային ժողովում կայացավ աշխատանքային քննարկում՝ դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկման, ծագած խնդիրների, ինչպես նաև դեղատներում իրականացվող ստուգումների ընթացքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում էին Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանում գործող խոշոր դեղատնային ցանց ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում վերհանվեցին համակարգում առկա խնդիրներն ու թերությունները, ինչպես նաև պետական գերատեսչությունների հետ պայմանավորվեցինք, որ նրանք սեղմ ժամկետներում կներկայացնեն իրենց պատկերացումները` առկա խնդիրների լուծման և համակարգի արդյունավետ գործարկման վերաբերյալ։
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: