Առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում․ Հայհիդրոմետ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր ցերեկային ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ինչի արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով և դիտվել է ամպամածության էական նոսրացում: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Ըստ կանխատեսումների առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում:
16 Հունվար, 2025 18:12
530