
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Գազայի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու փոխարեն իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում։
«Իմ առաջարկն այլ է,․ պաղեստինցիների փոխարեն թող փորձեն արտաքսել իսրայելցիներին, տանեն Գրենլանդիա: Այդ կերպ նրանք կարող են մեկ հարվածով երկու նապաստակ սպանել»,- Sky News-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը անկլավի բնակիչների հնարավոր վերաբնակեցման մասին։
Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ հնարավոր է համարում արաբական երկրներում վերաբնակեցնել Գազայի հատվածի այն բնակիչներին, ովքեր կորցրել են իրենց տները Իսրայելի ներկայիս ռազմական գործողությունների արդյունքում։ Նրա խոսքով՝ խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, որոնք պետք է վերաբնակեցվեն Գազայի հատվածից դուրս։ Թրամփը հավելել է, որ այս հարցը արդեն քննարկել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։