Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն այս ձմռանը չի տեղափոխվի «Սևիլիա», հաղորդում է РБ Спорт-ը։
Իսպանական ակումբը դադարեցրել է հայ ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ բանակցությունները և տրանսֆերային առաջարկ չի կատարի «Լոկոմոտիվին»։
Ակումբները տևական ժամանակ բանակցել են, սակայն ներկա պահին «Սևիլիան» պատրաստ չէ գնել 25-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը։ Անդալուզյան ակումբը ֆինանսական խնդիրներ և տրանսֆերային սուղ բյուջե ունի։ Կողմերը, ամենայն հավանականությամբ, բանակցությունները կվերսկսեն ամռանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ակումբը Թիկնիզյանի համար պահանջում է 6-7 միլիոն եվրո։
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021թ. օգոստոսին, 112 խաղում խփել է 16 գոլ, կատարել 16 արդյունավետ փոխանցում։