Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը 2022թ.-ին, այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա հարակից ինստիտուտները ենթակա են լուծարման:

Այն, որ Մինսկի խումբը, ըստ Զախարովայի, պետք է լուծարվի, հաստատում է նաև Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ներկայացուցչի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում:

«․․․Հիշեցնեմ, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունվել է համատեղ հայտարարություն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպայի խորհրդի նախագահի կողմից։ Դա հանգեցրեց նրան, որ Մինսկի խումբը կորցրեց իր գործունեության օբյեկտը։ Ուստի իմաստ ունի Մինսկի խմբի հետ միասին վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը։ Այս հրատապ միջոցառումը նպատակ ունի նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված հարաբերությունների կարգավորմանը։ Ինձ թվում է, որ մենք պետք է այս դիրքից գործենք»,- ասել է նա։

295