«Իջևանի անտառտնտեսությունում» ապօրինի ծառահատումների հետևանքով` 43 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։
Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։
Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000դր.։
Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։
26 Օգոստոս, 2025 10:34
179