Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանում արդեն երկու ամսից ավելի շարունակվող ակցիան այսօր մայրաքաղաքի ծայրամասում գտնվող «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի մոտ է ընթանում: Հակակառավարական ակցիայի մասնակիցները մտադիր են փակել ավտոմոբիլային երթևեկությունը Թբիլիսիի մուտքի և ելքի մոտ:
"Էխո Կավկազա" -ի փոխանցմամբ՝ ակցիան ընթանում է ուժայինների աննախադեպ մոբիլիզացիայի ֆոնին: Ոստիկանները շարվել են արգելապատնեշների և ճանապարհի երկայնքով, որպեսզի թույլ չտան ցուցարարներին անցնել երթևեկելի հատված:
«Արդարություն չի լինի, խաղաղություն չի լինի», վանկարկում են ցուցարարները:
Վրաստանի ՆԳՆ-ն բազմիցս նախազգուշացրել է կազմակերպիչներին ճանապարհների արգելափակման անթույլատրելիության մասին։ Հունվարի 31-ին էլ իշխող «Վրացական երազանքը» փոփոխություններ է կատարել օրենսդրության մեջ՝ ռազմավարական օբյեկտների ցանկում ավելացնելով «միջազգային և ներքին նշանակության ճանապարհները»:
Իշխանությունները հայտարարում են, որ «Թբիլիսի մոլի» մոտ մայրուղու փակումը ՔՕ-ի խախտում է:
Ցուցարարները պահանջում են նոր ընտրությունների անցկացում ու ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատ արձակում:
Տեսանյութն՝ այստեղ