Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում՝ ընդգծելով գործընկերության արդյունքում գրանցված դրական արդյունքները:

Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ-ն ՆԳ նախարարության բարեփոխումների հարցում առանցքային գործընկերներից է: Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Արփինե Սարգսյանին շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դեսպանը բարձր է գնահատել ՆԳ նախարարությունում ընթացող տպավորիչ բարեփոխումները՝ մասնավորապես ընդգծելով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ու ՆԳ նախարարության ձևավորման և կայացման գործընթացը։ Քննարկվել են տարբեր ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և թվայնացման գործընթացին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

126