Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Алые Паруса» բնակելի համալիրներից մեկում փետրվարի 3-ին պայթյուն է որոտացել։

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և 4-5 վիրավոր՝ տարբեր տվյալներով։ Մահացածը բնակիչներից էր, ով արտակարգ իրավիճակի պահին անվտանգության աշխատակիցների հետ մտել էր շենք, գրում է «112»-ը։ Տղամարդու դեմքը լրջորեն վնասվել է, իսկ նրա ինքնությունը դեռ պարզված չէ, հայտնում է Baza-ն։ Զոհերի թվում կան անվտանգության աշխատակիցներ և դռնապան։

Այժմ շենքը շրջափակված է, դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Վարկածներից մեկի համաձայն՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել չպարզված պայթուցիկ սարքի պատճառով։

 

265