Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի Լյուբեկ քաղաքում բանկի հանդուգն կողոպուտ է տեղի ունեցել՝ հանցագործները 10 միլիոն եվրո են գողացել պահոցից՝ Deutsche Bank-ի մասնաճյուղում բացելով 326 պահատուփ։ Կողոպտիչներին հաջողվել է հեշտությամբ ներխուժել, ապա գիշերել բանկում ու անարգել բացել պահատուփերը, հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Բանկի պահոցում տեսախցիկներ կամ շարժման սենսորներ չեն եղել: Հանցագործները նախապես պահատուփեր են վարձակալել՝ նկուղ մուտք գործելու նպատակով։ Այնուհետև նրանք պարզապես թաքնվել են պահոցի ներսում և համբերատար սպասել են, որ բանկը փակվի: Գիշերը բացելով պահոցները, կողոպտիչները ճամպրուկները լցրել են փողով, ոսկով և արժեթղթերով, ապա մեքենայով հեռացել անհայտ ուղղությամբ։

Հանցագործները դեռևս չեն հայտնաբերվել, ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։

2144