Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը կոչ է արել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններ սկսել հակամարտության բոլոր կողմերի հետ։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է կազմակերպել և ընդունել նման բանակցություններ։ Նա նաև հիշեցրել է, որ նախկինում Թուրքիայում արդեն տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ։

«Կարևոր է սկսել բանակցային գործընթաց, որը չի բացառում հակամարտությունում ներգրավված երկրները», - ասել են Էրդողանի գրասենյակից։

Բացի Ուկրաինայից, կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը նաև X սոցիալական ցանցում հայտնել է, որ կիրակի օրը՝ փետրվարի 23-ին, բանակցություններ է վարել Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ։

Նրա խոսքով, անհրաժեշտ է «Ուկրաինայում ապահովել արդար և տևական խաղաղություն», ինչպես նաև «ամրապնդել եվրոպացիների անվտանգությունը բոլոր առաջիկա բանակցությունների ընթացքում»։

84