
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ ունեցած լարված երկխոսությունը։ Truth-ի իր միկրոբլոգում նա գրել է․
«Այսօր մենք բավականին բովանդակալից հանդիպում ունեցանք Սպիտակ տանը։ Շատ բան է պարզ դարձել, որն այլ կերպ անհնար էր հասկանալ, եթե չլիներ լարված ու ճնշող մթնոլորտում տեղի ունեցած այս զրույցը: Զարմանալի է, թե ինչպես են հույզերը դրսևորվում նման իրավիճակներում։ Ես եկա համոզման, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե դրան մասնակից է ԱՄՆ-ն։ Նա կարծում է, թե մեր մասնակցությունն իրեն բանակցային առավելություն է տալիս։ Ես առավելություն չեմ ցանկանում, ես խաղաղություն եմ ցանկանում։ Զելենսկին անարգանք է դրսևորել ԱՄՆ նկատմամբ՝ մեր սուրբ Օվալաձև կաբինետում։ Զելենսկին կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության»։