
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 4-ին՝ ժամը 00։05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և DAF մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։
Փրկարարները Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։