Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում անկայունությունների կապակցությամբ։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Reuters-ին։

Ավելի վաղ, թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել էր, որ Ռուբիոն երեքշաբթի օրը Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների ժամանակ անհանգստություն չի հայտնել հանրապետությունում բողոքի ցույցերի և ցուցարարների ձերբակալությունների վերաբերյալ։

«Մենք դիտում ենք նույն լուրերը այն մասին, թե ինչ է կատարվում, որին հետևում են բոլորը: Իհարկե, մենք անհանգստացած ենք այս բողոքի ակցիաներով և որոշ հաղորդումներով»,- մեջբերում է Ռուբիոյի խոսքերը Reuters-ը:

292