
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վովա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սուրեն Սուրենյանցի, «Հայաստան» խմբակցության պատգամավորի տարածած տեղեկությունները, թե իբր համայնքային աշխատողներին հրահանգված է պարտադիր կերպով ներկա գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքին, իրականությանը չեն համապատասխանում։ Նման մոտեցումները և պարտադրանքի մեթոդները բնորոշ են նախկին իշխանությունների՝ սերժաքոչարյանական ռեժիմին, և որևէ կապ չունեն մեր ներկա գործելաոճի հետ։
Միջոցառմանը մասնակցությունը կամավոր է, և տրամաբանական է, որ համայնքներից մեր աջակիցները ներկա կլինեն։ Խնդրում ենք խուսափել անհիմն համեմատություններից նախկին իշխանությունների հետ, որոնց ականջները երևում են Սուրենյանցի և թեկնածուի ետևում։
Եվս մեկ անգամ բոլորին խնդրում ու հորդորում ենք որևէ կերպ չտրվել որևէ մեկի ճնշմանը, սպառնալիքներին և ընտրական գործընթացներում ներգրավվել բացառապես սեփական կամքով և նախասիրություններով»։